Փաստեր ծիծեռնակների մասին

Գոյություն ունի ծիծեռնակի 179 տեսակ։

Ծիծեռնակները պատկանում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքին։

Հայաստանում կա ծիծեռնակների 5 տեսակ՝ գյուղական, քաղաքային , ժայռային , շիկագոտի , առափնյա։

Ծիծեռնակները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում։

Եթե ծիծեռնակները բարձր են թռչում, ապա արևոտ օր է սպասվում, եթե ցածր են թռչում, ապա՝ անձրևոտ։

Ձմռանը ծիծեռնակները չվում են տաք երկրներ և վերադառնում են մարտ, ապրիլ ամիսներին։

Ծիծեռնակները մայիս, հունիս ամիսներին դնում են 4-6 սպիտակ կարմրագորշ պուտերով ձու։

Ծիծեռնակները սնվում են միջատներով և որդերով։

Նրանք բույն են պատրաստում ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուներում, քիվերին և կամուրջների տակ։ Նրանք նախընտրում են բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, քաղաքներում և ավաններում։

Ծիծեռնակների պոչը մկրատաձև է։ Նրանց թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումներով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *