Մաթեմատիկա առարկայից Ելք ստուգատես

Առաջին փուլ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Արևմտյան դպրոցի բակում  մասնակցեցինք մաթեմատիկայի  ստուգատեսի առաջին փուլին։ Կատարեցինք տեղից հեռացատկ և   չափումներ։  Չափերիզի միջոցով չափեցի իմ տեղից հեռացատկի երկարությունը և ֆիքսեցի  իմ տեղից  հեռացատկ  կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը։ 

 Իմ տեղից հեռացատկի երկարությունը  170սմ էր՝ 170սմ=1մ 70սմ:

Իմ տեղից  հեռացատկ կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը  եղել է  4ր:


Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Սովորողը մենակ կամ դասընկերոջ օգնությամբ պատրաստում է թղթից  խորանարդ կամ ուղղանկյունաիստ` նախապես գծելով մարմնի փռվածքը, (պատրաստման համար կարող է օգտվել համացանցից ), բլոգում գրանցում է առաջադրանքի կատարման սկիզբը, այնուհետև սկոչի կամ սոսնձի օգնությամբ պատրաստում է խորանարդ կամ ուղղանկյունաիստ։ Հետո ընտրում է որևէ երկու նիստ,  չափում է այդ նիստերի երկարությունը, լայնությունը, հաշվում է այդ նիստերի մակերեսները։ Գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։
Այս աշխատանքը կարող է կատարել նաև համակարգչով, իրեն հարմար որևէ ծրագրով

Կատարում է եզրակացություն։
Իր ընտրած երկու նիստերի չափերը իմանալով միշտ է հնարավո՞ր  գտնել ուղղանկյունանիստի կամ խորանարդի մնացած  նիստերի մակերեսները, իսկ երբ է հնարավոր։

Անհրաժեշտ պարագաներ
Թուղթ, սոսինձ կամ սկոչ, մատիտ, քանոն, համակարգիչ, հեռախոս։

Խորանարդ պատրաստելու համար նախ կտրեցի 6 իրար հավասար 5 սմ կողմով  քառակուսի: Նկարում պատկերված է խորանարդի փռվածքը: 

Սկոչի  միջոցով  ամրացրեցի  համապատասխան կողմերը և ստացա  խորանարդ:

Քանի որ  5 սմ   կողմով  քառակուսու մակերեսը՝ 5*5=25սմ քառ.։

Քանի որ  խորանարդ  կազմված է  6 իրար հավասար 5սմ  կողմով  քառակուսուց, ուստի խորանարդի լրիվ մակերևույթի մակերսը՝ 6*25=150 սմ քառ.։


Երրորդ կանգառ։
Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։


Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Օրվա ընթացքում․

Ամենաշատը աշխատում եմ համակարգչով՝ յոթ ժամ

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Skip to toolbar