Համո Սահյան․ Եղևնին

Անտառից եկած կանաչ եղևնին
Հիշում է կանաչ իր ընկերներին
Գարուն է բերել այս ձմեռ օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես ինքն է բերել
Նոր տարին:

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի համար գրեք իմաստով հակառակ բառեր։
    Հիշում – մոռանում
    Ընկերներին – թշնամիներին
    բերել – տանել
    մտնել – ելնել
    ուշ գիշեր – վաղ առավոտ
    մանուկներ – մեծեր
  • Ինչո՞ւ է եղևնին հպարտանում։
    Կարծում է , թե ինքն է բերել Նոր տարին։
  • Գրեք փոքր պատմություն անտառից եկած եղևնու մասին։
    Մի եղեվնի կար։ Նա սպասում էր իր ընկերներին։ Մի ընկեր եկավ։ Եղեվնին հարցրեց, թե ինչու է նա զարդարված։ Նա ասաց, որովհետև Նոր տարի է։ Եվ միասին որոշեցին զարդարել ամբողջ անտառը և դիմավորել Նոր տարին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar