Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Առաջադրանքներ

  • Մգեցրած բառերի բացատրությունները բառարանից դուրս գրիր և սովորիր։
    հաշմել – . [ներգործական բայ] Հաշմ դարձնել:
    2. (փոխաբերական) Փչացնել, խաթարել:
    3. [չեզոք բայ] (հնացած) Հաշմանալ:
    ապշեցնել – [ներգործական բայ] Ապշել -ի:
    1. Ապշության հասցնել, ապշության վիճակի մեջ գցել:
    3. (փոխաբերական) Սպստիկ՝ զարմացնել, շշմեցնել:
    զվարճալի – [ածական]
    1. Զվարճացնող, ուրախ:
    2. Բավականություն պատճառող, հաճելի, ախորժելի:
    3. Ծիծաղաշարժ:
    4. Պարզ, ջինջ:
    5. Տե՛ս Զվարճալից:
    օտարոտի – ածական]
    1. Օտար, օտարական:
    2. Օտարին հատուկ՝ վերաբերող:
    3. Ոչ սովորական, տարօրինակ:
    4. Արտակարգ, բացառիկ:
    5. Անսովոր, անբնական, կասկածելի:
    6. Խորթ, օտար, օտարացած:
  • Գրիր մեկական նախադասություն տեխստի մգեցված բառերից յուրաքանչյուրով։
    Նա նոր էր տեղափոխվել այդ դպրոց, և ամեն ինչ օտարոտի էր։
    Այդ խաղալիքը ապշեցրել էր ինձ ։
    Քույրիկս հաշմել էր իմ սմարթֆոնը։
    Ես գնացի զվարճալի տեղ։
  • Դեղինով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներից որևէ մեկո վ կամ երկուսով նոր բառեր կազմեք։
     նախասենյակում = նախ + ա + սենյակ ննջասենյակ, նախարար
    աղբարկղը = աղբ + արկղը աղբատար, փոստարկղ
     սրտնեղիչ  = սիրտ + նեղիչ սրտացավ
  • Ինչպե՞ս էր տնտեսուհի Էմին սպասում Ջիմին։
    Էմին մռայլ ու չարացած սպասում էր Ջիմին։
  • Արդյոք Ջիմը հավանեց դպրոցը, ինչո՞ւ։
    Կարծում եմ Ջիմը չհավանեց դպրոցը, քանի որ ուսուցչուհին չար էր և ամեն ինչ օտարոտի էր։
  • Ինչպիսին էր Ջիմի ուսուհին։
    Շատ ջղային էր և չար։
  • համեմատիր քո առաջին ուսուցչուհուն Ջիմի առաջին ուսւոցչուհու հետ։
    Իմ առաջին ուսուցչուհին ընկեր Մարիամն էր։ Նա շատ բարի էր, իսկ Ջիմի ուսւոցչուհին շատ ջղային ու չար էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar